1
ՂՈՒԿԱՍ 8:15
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:15
2
ՂՈՒԿԱՍ 8:14
Իսկ որ փշերի մեջ ընկավ, նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով՝ խեղդվում են նրանցից և անպտուղ դառնում։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:14
3
ՂՈՒԿԱՍ 8:13
Որոնք ապառաժի վրա են, նրանք են, որ երբ լսում, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ՝ հեռանում։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:13
4
ՂՈՒԿԱՍ 8:25
Ապա Հիսուսն ասաց աշակերտներին. «Ո՞ւր է ձեր հավատը»։ Եվ նրանք սարսափած զարմացան և ասում էին միմյանց. «Տեսնես ո՞վ է սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, և դրանք հնազանդվում են սրան»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:25
5
ՂՈՒԿԱՍ 8:12
Որոնք ճանապարհի եզրին են, նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:12
6
ՂՈՒԿԱՍ 8:17
Ծածուկ ոչինչ չկա, որ չհայտնվի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացվի և ի հայտ չգա։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:17
7
ՂՈՒԿԱՍ 8:47-48
Երբ կինը տեսավ, որ այդ ծածուկ չմնաց նրանից, դողալով եկավ, ընկավ նրա առաջ ու ամբողջ ժողովրդի առջև պատմեց, թե ի՛նչ բանի համար դիպավ նրան և թե ինչպե՛ս իսկույն բժշկվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Քաջալերվի՛ր, դո՛ւստր, քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:47-48
8
ՂՈՒԿԱՍ 8:24
Մոտեցան, արթնացրին նրան ու ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եվ նա վեր կենալով սաստեց հողմամրրիկին ու խռովված ջրերին, և նրանք հանդարտվեցին, ու անդորր տիրեց։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 8:24
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր