1
ՂՈՒԿԱՍ 6:38
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:38
2
ՂՈՒԿԱՍ 6:45
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում. որովհետև սրտի ավելցուկից է խոսում նրա բերանը»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:45
3
ՂՈՒԿԱՍ 6:35
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:35
4
ՂՈՒԿԱՍ 6:36
Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրն է գթասիրտ»։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:36
5
ՂՈՒԿԱՍ 6:37
«Մի՛ դատեք, որ չդատվեք, մի՛ պատժեք, և չպիտի պատժվեք, ներե՛ք, և ներում պիտի գտնեք
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:37
6
ՂՈՒԿԱՍ 6:27-28
«Բայց ասում եմ ձեզ, դուք, որ լսում եք ինձ. սիրե՛ք ձեր թշնամիներին, ձեզ ատողներին բարությո՛ւն արեք. օրհնե՛ք ձեզ անիծողներին, ձեզ նեղողների համար աղոթե՛ք։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:27-28
7
ՂՈՒԿԱՍ 6:31
Եվ ինչպես կամենում եք, որ անեն ձեզ մարդիկ, այնպե՛ս արեք և դուք նրանց։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:31
8
ՂՈՒԿԱՍ 6:29-30
Ով խփում է քո ծնոտին, նրան մյո՛ւսն էլ մոտեցրու. և ով քեզնից բռնի վերցնում է քո բաճկոնը, նրան մի՛ արգելիր շապիկդ էլ վերցնելու։ Ամեն մարդու, որ քեզնից ուզում է, տո՛ւր, և մեկը քեզնից վերցնի, հետ մի՛ պահանջիր։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:29-30
9
ՂՈՒԿԱՍ 6:43
«Որովհետև չկա բարի ծառ, որ չար պտուղ տա. և դարձյալ՝ չկա չար ծառ, որ բարի պտուղ տա
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:43
10
ՂՈՒԿԱՍ 6:44
որովհետև յուրաքանչյուր ծառ իր պտղից է ճանաչվում։ Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց՝ խաղող։
Ուսումնասիրեք ՂՈՒԿԱՍ 6:44
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր