Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա, և նրանց դուստրեր ծնվեցին, Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։ Եվ Տերը՝ Աստված, ասաց. «Իմ հոգին հավիտյան թող չմնա այդ մարդկանց մեջ, որովհետև նրանք մարմնավոր են, և այդ պատճառով նրանք թող ապրեն մինչև հարյուր քսան տարի»։ Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։