1
ԾՆՈՒՆԴ 3:6
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։
Համեմատել
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:6
2
ԾՆՈՒՆԴ 3:1
Երկրի վրայի բոլոր գազաններից, որոնց Տերը՝ Աստված, ստեղծեց, ամենախորամանկը օձն էր։ Եվ նա ասաց կնոջը. «Աստված ինչո՞ւ ասաց. “Դրախտում գտնվող ոչ մի ծառից չուտեք”»։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:1
3
ԾՆՈՒՆԴ 3:15
Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:15
4
ԾՆՈՒՆԴ 3:16
Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:16
5
ԾՆՈՒՆԴ 3:19
Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:19
6
ԾՆՈՒՆԴ 3:17
Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:17
7
ԾՆՈՒՆԴ 3:11
Այն ժամանակ նրան ասաց. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես։ Արդյոք կերա՞ր այն ծառից, միայն որի՛ց պատվիրել էի քեզ չուտել»։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:11
8
ԾՆՈՒՆԴ 3:24
Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:24
9
ԾՆՈՒՆԴ 3:20
Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք [𝕸 Եվա], քանի որ նա մայրն է բոլոր էակների։
Ուսումնասիրեք ԾՆՈՒՆԴ 3:20
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր