1
Հռոմեացիներին 4:20-21
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ Աստծու խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ ու փառք տվեց Աստծուն։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է և կատարել։
Համեմատել
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:20-21
2
Հռոմեացիներին 4:17
ինչպես որ գրված է. «Քեզ բազում ազգերի հայր կարգեցի» ։ Եվ դա Աստծու առաջ, որին հավատաց, որ մեռելներին կենդանացնում է և չեղած բաները գոյության կոչում։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:17
3
Հռոմեացիներին 4:25
որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:25
4
Հռոմեացիներին 4:18
Երբ հույս չկար, նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց. «Քո սերունդն այսպիսին է լինելու» ։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:18
5
Հռոմեացիներին 4:16
Դրա համար հավատից է ժառանգ լինելը, որպեսզի դա շնորհով լինի, որպեսզի խոստումը հաստատուն լինի ամբողջ սերնդի համար. ոչ միայն օրենք ունեցողի համար, այլ նաև նրա համար, ով Աբրահամի հավատից է, որ մեր բոլորի հայրն է
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:16
6
Հռոմեացիներին 4:7-8
«Երանի՜ նրանց, որոնց անօրենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երանի՜ այն մարդուն, որի մեղքը Տերը հաշվի չի առնի» ։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:7-8
7
Հռոմեացիներին 4:3
Որովհետև Գիրքն ի՞նչ է ասում. «Աբրահամն Աստծուն հավատաց, և դա արդարություն համարվեց նրան» ։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 4:3
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր