1
Հայտնություն 8:1
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Երբ յոթերորդ կնիքը բացեց, երկնքում մոտ կես ժամ լռություն եղավ։
Համեմատել
Ուսումնասիրեք Հայտնություն 8:1
2
Հայտնություն 8:7
Առաջին հրեշտակը փողը հնչեցրեց, և եղավ կարկուտ ու արյան հետ խառնված կրակ ու թափվեց երկրի վրա, և այրվեց երկրի մեկ երրորդ մասը, և ծառերի մեկ երրորդ մասը, ու ամբողջ դալար խոտը։
Ուսումնասիրեք Հայտնություն 8:7
3
Հայտնություն 8:13
Տեսա և լսեցի մի արծվի, որ թռչում էր երկնքի մեջ ու բարձրաձայն ասում. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչեն նաև մյուս փողերի ձայները, որ հնչեցնելու են երեք հրեշտակները»։
Ուսումնասիրեք Հայտնություն 8:13
4
Հայտնություն 8:8
Երկրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և վառվող մեծ լեռան նման մի բան ծովի մեջ ընկավ, ու ծովի մեկ երրորդ մասն արյուն դարձավ։
Ուսումնասիրեք Հայտնություն 8:8
5
Հայտնություն 8:10-11
Երրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և երկնքից ջահի պես վառվող մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդ մասի և ջրերի աղբյուրների վրա։ Այդ աստղի անունը Օշինդր էր։ Ջրերի մեկ երրորդը դառնացավ, ու շատ մարդիկ մեռան դառնացած ջրերից։
Ուսումնասիրեք Հայտնություն 8:10-11
6
Հայտնություն 8:12
Չորրորդ հրեշտակը փողը հնչեցրեց, և խոցվեց արեգակի մեկ երրորդը, և լուսնի մեկ երրորդը, և աստղերի մեկ երրորդը, որպեսզի նրանց մեկ երրորդ մասը խավարի, ու ցերեկը լույսի մեկ երրորդը չտվեց, և գիշերը՝ նմանապես։
Ուսումնասիրեք Հայտնություն 8:12
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր