1
Հայտնություն 5:9
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես այդ գիրքը վերցնելու և դրա կնիքները բացելու, որովհետև մորթվեցիր ու քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար բոլոր ցեղերից ու լեզուներից, ժողովուրդներից ու ազգերից։
Համեմատել
Ուսումնասիրեք Հայտնություն 5:9
2
Հայտնություն 5:12
Նրանք բարձրաձայն ասում էին. «Մորթված Գառն արժանի է ընդունելու զորություն, հարստություն, իմաստություն, ուժ, պատիվ, փառք և օրհնություն»։
Ուսումնասիրեք Հայտնություն 5:12
3
Հայտնություն 5:10
Եվ նրանց մեր Աստծու համար թագավորներ ու քահանաներ դարձրիր, և կթագավորեն երկրի վրա»։
Ուսումնասիրեք Հայտնություն 5:10
4
Հայտնություն 5:13
Լսեցի նաև, որ երկնքում, երկրի վրա, երկրի տակ և ծովում եղած բոլոր արարածները, դրանց մեջ եղած ամեն բան ասում էին. «Գահի վրա նստողին ու Գառանը լինի օրհնություն, փառք ու իշխանություն հավիտյանս հավիտենից»։
Ուսումնասիրեք Հայտնություն 5:13
5
Հայտնություն 5:5
Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։
Ուսումնասիրեք Հայտնություն 5:5
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր