1
Հայտնություն 21:4
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան»։
Համեմատել
Ուսումնասիրեք Հայտնություն 21:4
2
Հայտնություն 21:5
Եվ գահի վրա նստողն ասաց. «Ահա ամեն բան նոր եմ դարձնում»։ Եվ ասաց. «Գրի՛ր, որ այս խոսքերը ճշմարիտ ու հավաստի են»։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:5
3
Հայտնություն 21:3
Եվ գահից մի ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. «Ահա Աստծու խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:3
4
Հայտնություն 21:6
Եվ ինձ ասաց. «Եղա՛վ. ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբն ու Վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:6
5
Հայտնություն 21:7
Հաղթողն է դա ժառանգելու. ես նրա Աստվածն եմ լինելու, իսկ նա իմ որդին է լինելու։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:7
6
Հայտնություն 21:8
Իսկ վախկոտների, անհավատների, պիղծերի, մարդասպանների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների ու բոլոր ստախոսների բաժինը կրակով և ծծմբով այրվող այս լճում է, որ երկրորդ մահն է»։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:8
7
Հայտնություն 21:1
Տեսա նոր երկինք ու նոր երկիր, որովհետև առաջին երկինքն ու երկիրն անցան, և այլևս ծով չկա։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:1
8
Հայտնություն 21:2
Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից, պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:2
9
Հայտնություն 21:23-24
Քաղաքը ո՛չ արևի, ո՛չ էլ լուսնի կարիք ունի, որպեսզի իրեն լուսավորեն, որովհետև Աստծու փառքն է լուսավորում նրան, և Գառը՝ նրա ճրագը։ Եվ ազգերն ընթանալու են նրա լույսով, և երկրի թագավորներն իրենց փառքը նրան են բերելու։
Ուսումնասիրեք Հայտնություն 21:23-24
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր