1
Հայտնություն 19:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք նրան, որովհետև Գառան հարսանիքը հասավ, և նրա կինը պատրաստեց ինքն իրեն։
Համեմատել
Ուսումնասիրեք Հայտնություն 19:7
2
Հայտնություն 19:16
Նրա զգեստի և ազդրի վրա գրված էր անունը՝ «ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ ՈՒ ՏԵՐԵՐԻ ՏԵՐ»։
Ուսումնասիրեք Հայտնություն 19:16
3
Հայտնություն 19:11
Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի, որի վրա նստողը կոչվում էր «Հավատարիմ» ու «Ճշմարիտ»։ Նա արդարությամբ է դատում ու պատերազմում։
Ուսումնասիրեք Հայտնություն 19:11
4
Հայտնություն 19:12-13
Նրա աչքերը կրակի բոցի պես էին, ու նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որ ոչ ոք չգիտեր, բացի իրենից։ Հագել էր արյունով ներկված զգեստ. նրա անունն էր «Բան Աստծու»։
Ուսումնասիրեք Հայտնություն 19:12-13
5
Հայտնություն 19:15
Նրա բերանից սրած սուր էր ելնում, որպեսզի նրանով ազգերին հարվածի. և նրանց հովվում է երկաթե գավազանով։ Նա է տրորում Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը։
Ուսումնասիրեք Հայտնություն 19:15
6
Հայտնություն 19:20
Եվ բռնվեց գազանը, նրա հետ նաև սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր գազանի դրոշմն ընդունեցին, և նրանց, ովքեր նրա պատկերին երկրպագեցին։ Նրանց երկուսին էլ ողջ-ողջ ծծմբով այրվող կրակի լճի մեջ գցեցին։
Ուսումնասիրեք Հայտնություն 19:20
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր