1
Հայտնություն 14:13
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Գրի՛ր. "Երանի այն մեռելներին, որոնք այսուհետև Տիրոջով են ննջում։ Այո՛, Հոգին ասում է, որ իրենց տքնությունից կհանգստանան, քանի որ նրանց գործերը հետևում են նրանց"»։
Համեմատել
Ուսումնասիրեք Հայտնություն 14:13
2
Հայտնություն 14:12
Այստեղ է սրբերի համբերությունը, որոնք պահողներն են Աստծու պատվիրանների ու Հիսուսի հավատի։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:12
3
Հայտնություն 14:7
Նա բարձրաձայն ասում էր. «Վախեցե՛ք Աստծուց ու փա՛ռք տվեք նրան, որովհետև նրա դատաստանի ժամը եկել է, և երկրպագե՛ք երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերի աղբյուրներն Ստեղծողին»։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:7
4
Հայտնություն 14:9-11
Եվ նրանց հետևեց մեկ այլ՝ երրորդ հրեշտակ՝ բարձրաձայն ասելով. «Ով երկրպագում է գազանին ու նրա պատկերին և դրոշմ է ընդունում իր ճակատին կամ ձեռքին, նա Աստծու ցասման գինուց պիտի խմի, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ, և պիտի տանջվի սուրբ հրեշտակների ու Գառան առաջ կրակի և ծծմբի մեջ։ Եվ նրանց տանջանքի ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից. գիշեր-ցերեկ հանգիստ չունեն նրանք, ովքեր երկրպագում են գազանին ու նրա պատկերին և ընդունում են նրա անվան դրոշմը»։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:9-11
5
Հայտնություն 14:1
Տեսա՝ ահա Գառը կանգնած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ՝ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրա անունը և նրա Հոր անունը։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:1
6
Հայտնություն 14:6
Տեսա երկնքում թռչող մի ուրիշ հրեշտակի, որ հավիտենական ավետիս ուներ ավետարանելու երկրի վրա բնակվողներին, բոլոր ազգերին ու ցեղերին, բոլոր լեզուներին ու ժողովուրդներին։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:6
7
Հայտնություն 14:8
Նրան հետևեց մեկ այլ՝ երկրորդ հրեշտակ՝ ասելով. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծն Բաբելոնը, որն իր պոռնկության թունդ գինուց խմեցրեց բոլոր ազգերին»։
Ուսումնասիրեք Հայտնություն 14:8
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր