1
Փիլիպպեցիներին 4:6
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։
Համեմատել
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:6
2
Փիլիպպեցիներին 4:7
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:7
3
Փիլիպպեցիներին 4:8
Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:8
4
Փիլիպպեցիներին 4:13
Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:13
5
Փիլիպպեցիներին 4:4
Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:4
6
Փիլիպպեցիներին 4:19
Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:19
7
Փիլիպպեցիներին 4:9
Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:9
8
Փիլիպպեցիներին 4:5
Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:5
9
Փիլիպպեցիներին 4:12
գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:12
10
Փիլիպպեցիներին 4:11
Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ.
Ուսումնասիրեք Փիլիպպեցիներին 4:11
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր