Բայց եթե Տերը անսովոր բան անի, և երկիրն իր երախը բանալով նրանց ու նրանց ամբողջ ունեցվածքը կուլ տա, և նրանք ողջ-ողջ իջնեն դժոխք, այն ժամանակ կիմանաք, որ այս մարդիկ անարգել են Տիրոջը»։ Հենց որ Մովսեսը վերջացրեց այս բոլոր խոսքերը խոսելը, գետինն իսկույն պատռվեց նրանց ոտքերի տակ. երկիրն իր երախը բաց արեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխի բոլոր մարդկանց և նրանց ամբողջ ունեցվածքը։