Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։ Եվ ես նրանց պատմեցի, որ իմ Աստծու ձեռքն ինձ վրա բարեհաջող է, և մանավանդ թագավորի խոսքերը, որ ինձ ասել էր. և նրանք ասացին. «Վեր կենանք և շինենք»։ Եվ իրենց ձեռքերը զորացրին այս բարի գործի համար։