1
Ղուկաս 3:21-22
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ամբողջ ժողովրդի մկրտվելուց հետո Հիսուսն էլ մկրտվեց և երբ աղոթում էր, երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին մարմնավոր տեսքով՝ որպես աղավնի իջավ նրա վրա, և երկնքից ձայն եղավ, որ ասում էր. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Համեմատել
Ուսումնասիրեք Ղուկաս 3:21-22
2
Ղուկաս 3:16
Հովհաննեսը բոլորին ասաց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որի կոշիկների կապերն արձակելու արժանի չեմ. նա ձեզ Սուրբ Հոգով ու կրակով կմկրտի։
Ուսումնասիրեք Ղուկաս 3:16
3
Ղուկաս 3:8
Արդ ապաշխարության արժանի պտուղնե՛ր արարեք ու մի՛ սկսեք ձեր մեջ ասել. "Մենք Աբրահամին մեզ հայր ունենք"։ Որովհետև ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից կարող է Աբրահամի համար որդիներ դուրս բերել։
Ուսումնասիրեք Ղուկաս 3:8
4
Ղուկաս 3:9
Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել. արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի»։
Ուսումնասիրեք Ղուկաս 3:9
5
Ղուկաս 3:4-6
ինչպես գրված է Եսայի մարգարեի պատգամների գրքում, որ ասում է. «Անապատում կանչողի ձայնն է. "Պատրաստե՛ք Տիրոջ ճանապարհը, ուղի՛ղ դարձրեք նրա շավիղները։ Ամեն ձոր թող լցվի, և ամեն լեռ ու բլուր խոնարհվեն. շեղ ճանապարհները թող ուղիղ լինեն, և խորդուբորդները՝ հարթ դառնան։ Եվ ամեն մարդ Աստծու փրկությունը կտեսնի"» ։
Ուսումնասիրեք Ղուկաս 3:4-6
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր