Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։ Երբ հեռվից տեսան, նրան չճանաչեցին։ Իրենց ձայնը բարձրացնելով լաց եղան. ամեն մեկը՝ իր պատմուճանը պատառոտելով, երկինք նայելով, հող ցանեց գլխին։ Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։