1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34-35
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Ձեզ նոր պատվիրան եմ տալիս, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, նույնպես դո՛ւք միմյանց սիրեք։ Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34-35
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:14-15
Արդ եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:14-15
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7
Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Այն, ինչ ես անում եմ, դու հիմա չես հասկանա, բայց այն հետո կհասկանաս»։
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:16
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, ոչ էլ ուղարկվածն է ավելի մեծ, քան իրեն ուղարկողը։
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:16
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:17
Եթե այս բաներն իմացաք, երանելի կլինեք, թե որ դրանք կատարեք։
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:17
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:4-5
Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց ու մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Ապա կոնքի մեջ ջուր լցրեց ու սկսեց աշակերտների ոտքերը լվանալ և մեջքին կապած սրբիչով սրբել։
Ուսումնասիրեք ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:4-5
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր