Եվ դու այս ժողովրդին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Ահա ես ձեր առաջ եմ դնում կյանքի ճանապարհը և մահվան ճանապարհը։ Այս քաղաքում մնացողը սրից ու սովից և ժանտախտից պիտի մեռնի, բայց դուրս եկողը և ձեզ պաշարող քաղդեացիներին հանձնվողը պիտի ապրի, և նրա կյանքն իր համար ավարի պես պիտի լինի։