1
Հակոբոս 1:2-3
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։
Համեմատել
Ուսումնասիրեք Հակոբոս 1:2-3
2
Հակոբոս 1:5
Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:5
3
Հակոբոս 1:19
Իմացե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, թող ամեն մարդ արագահաս լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.
Ուսումնասիրեք Հակոբոս 1:19
4
Հակոբոս 1:4
Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:4
5
Հակոբոս 1:22
Խոսքը կատարողնե՛ր եղեք և ոչ միայն լսողներ, որ ինքներդ ձեզ խաբեք։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:22
6
Հակոբոս 1:12
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձվելով կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:12
7
Հակոբոս 1:17
ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:17
8
Հակոբոս 1:23-24
Որովհետև խոսքը միայն լսողը և չկատարողը նման է այն մարդուն, որ հայելու մեջ ակնապիշ դիտում է իր սեփական դեմքը, քանի որ տեսնում է ինքն իրեն, անցնում գնում է և իսկույն մոռանում, թե ինչպիսի՛ն էր։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:23-24
9
Հակոբոս 1:27
Սուրբ և անարատ կրոնասիրությունն Աստծու ու Հոր առաջ այս է՝ որբերին և այրիներին նրանց նեղության ժամանակ այցելել և ինքն իրեն աշխարհից անարատ պահել։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:27
10
Հակոբոս 1:13-14
Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չարից չի փորձվում, ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Յուրաքանչյուրը փորձվում է՝ իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։
Ուսումնասիրեք Հակոբոս 1:13-14
11
Հակոբոս 1:9
Թող խոնարհ եղբայրն իր բարձրությամբ պարծենա
Ուսումնասիրեք Հակոբոս 1:9
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր