Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։