1
ԵՍԱՅԻ 41:10
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։
Համեմատել
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:10
2
ԵՍԱՅԻ 41:13
որովհետև ես՝ Տերը՝ քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը. ե՛ս եմ ասում քեզ. «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:13
3
ԵՍԱՅԻ 41:11
Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամաչեն և ամոթահար կլինեն, քո դեմ պայքարող մարդիկ ոչնչի պես կլինեն ու կկորչեն։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:11
4
ԵՍԱՅԻ 41:9
քեզ, ում առա երկրի ծայրերից, նրա հեռավորագույն անկյուններից, քեզ կանչեցի և ասացի. «Դու իմ ծառան ես, ես քեզ ընտրել եմ և չեմ մերժել քեզ»։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:9
5
ԵՍԱՅԻ 41:12
Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց. քեզ հետ պատերազմող մարդիկ ոչնչի կվերածվեն և ի չիք կդառնան
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:12
6
ԵՍԱՅԻ 41:14
«Մի՛ վախեցիր, ո՛վ ճճի Հակոբ, դուք, ո՛վ Իսրայելի տղամարդիկ, ես ձեզ կօգնեմ,- ասում է Տերը, քեզ փրկողը՝ Իսրայելի Սուրբը։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:14
7
ԵՍԱՅԻ 41:8
Եվ դու՝ Իսրայե՛լ, ի՛մ ծառա, ո՛վ Հակոբ, որին ընտրել եմ, ո՛վ իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդ.
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:8
8
ԵՍԱՅԻ 41:18
Բլուրների մերկ գագաթներին գետեր պիտի բխեցնեմ և հովիտներում՝ աղբյուրներ. անապատը ջրավազանի պիտի վերածեմ և չոր երկիրը՝ ջրի աղբյուրների։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:18
9
ԵՍԱՅԻ 41:17
Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:17
10
ԵՍԱՅԻ 41:4
Ո՞վ արեց և կատարեց այս ամենը. նա, ով հենց սկզբից կանչեց ազգատոհմերին. ես՝ Տերը, որ առաջինն եմ և կլինեմ նաև վերջինների հետ։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:4
11
ԵՍԱՅԻ 41:19-20
Անապատում մայրի կդնեմ, սատիմ, մրտենի յուղաբեր ծառ և անջրդի վայրում եղևնի, սոսի ու տոսախ կտնկեմ միասին, որպեսզի տեսնեն և իմանան, գիտենան ու միասին հասկանան, որ Տիրոջ ձեռքն արեց այս բաները, և Իսրայելի Սուրբը կատարեց դրանք»։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 41:19-20
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր