1
ԵՍԱՅԻ 11:2-3
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի հոգին։ Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի. նա չի դատի ըստ իր աչքերի տեսածի, ոչ էլ պիտի որոշի ըստ իր ականջների լսածի
Համեմատել
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:2-3
2
ԵՍԱՅԻ 11:1
Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:1
3
ԵՍԱՅԻ 11:4
այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:4
4
ԵՍԱՅԻ 11:5
Արդարությունը նրա մեջքի գոտին կլինի, և ճշմարտությունը՝ նրա երանքի գոտին։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:5
5
ԵՍԱՅԻ 11:9
Նրանք ոչ մի չարիք ու վնաս չեն պատճառի իմ ամբողջ սուրբ լեռան վրա, որովհետև Տիրոջ գիտությունը պիտի լցնի երկիրը, ինչպես ջրերը, որոնք ծածկում են ծովը։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:9
6
ԵՍԱՅԻ 11:6
Գայլը գառան հետ կբնակվի, և ընձառյուծը կպառկի ուլի հետ, հորթը, կորյունն ու պարարտ զվարակը միասին կլինեն, և մի փոքր երեխա կհովվի նրանց։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:6
7
ԵՍԱՅԻ 11:10
Այդ օրը Հեսսեի արմատը ժողովուրդների համար կկանգնի որպես դրոշ, ազգերը նրան կփնտրեն. նրա հանգստավայրը փառավոր կլինի։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 11:10
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր