1
ԾՆՆԴՈՑ 35:11-12
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Աստված ասաց նրան. «Ես եմ Ամենակարող Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր. թող քեզնից ազգ և ազգերի բազմություններ լինեն, թագավորներ դուրս գան քո երանքից։ Այն երկիրը, որ տվեցի Աբրահամին և Իսահակին, քեզ եմ տալու և քեզանից հետո քո սերնդին եմ տալու այդ երկիրը»։
Համեմատել
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:11-12
2
ԾՆՆԴՈՑ 35:3
Վեր կենանք բարձրանանք դեպի Բեթել, որպեսզի այնտեղ զոհասեղան շինեմ այն Աստծուն, որը լսեց ինձ իմ նեղության օրը և ինձ հետ էր իմ ճանապարհորդության ժամանակ»։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:3
3
ԾՆՆԴՈՑ 35:10
Աստված նրան ասաց. «Քո անունը Հակոբ է. դու այլևս Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը դրեց Իսրայել։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:10
4
ԾՆՆԴՈՑ 35:2
Հակոբն ասաց իր ընտանիքին և իր հետ եղող բոլորին. «Հեռացրե՛ք ձեր մեջ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր հանդերձները։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:2
5
ԾՆՆԴՈՑ 35:1
Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր դեպի Բեթել և այնտե՛ղ բնակվիր և այնտեղ մի զոհասեղա՛ն շինիր Աստծուն, որ երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:1
6
ԾՆՆԴՈՑ 35:18
Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամին կոչեց նրան։
Ուսումնասիրեք ԾՆՆԴՈՑ 35:18
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր