Հակոբն ուխտ արեց և ասաց. «Եթե Աստված ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով ես գնում եմ, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տունը, Տերն ինձ համար Աստված լինի։ Եվ այս քարը, որ ես կանգնեցրի որպես հուշարձան, Աստծու տուն թող լինի։ Եվ այն ամենից, ինչ որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ»։