Աստված երազի մեջ ասաց նրան. «Ես գիտեմ, որ դու ուղիղ սրտով արեցիր այդ. նաև ես քեզ ետ պահեցի իմ դեմ մեղք գործելուց և դրա համար քեզ չթողեցի, որ մերձենաս նրան։ Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է և թող աղոթք անի քեզ համար, որ ապրես։ Բայց եթե դու չվերադարձնես նրան, իմացի՛ր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլորը, ինչ որ ունես»։