1
ԵԶԵԿԻԵԼ 37:4-5
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ նա ինձ ասաց. «Մարգարեացի՛ր այս ոսկորների վրա և ասա՛ նրանց. “Ո՛վ չորացած ոսկորներ, լսե՛ք Տիրոջ խոսքը։ Տեր Աստված այսպես ասաց այս ոսկորներին. "Ահա ես ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։
Համեմատել
Ուսումնասիրեք ԵԶԵԿԻԵԼ 37:4-5
2
ԵԶԵԿԻԵԼ 37:6
Եվ ձեր մեջ ջղեր պիտի դնեմ. ձեզ վրա միս պիտի բերեմ և ձեզ մորթով պատեմ, ձեր մեջ շունչ պիտի դնեմ, և դուք պիտի կենդանանաք։ Եվ պիտի իմանաք, որ ես եմ Տերը"”»։
Ուսումնասիրեք ԵԶԵԿԻԵԼ 37:6
3
ԵԶԵԿԻԵԼ 37:3
Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, մի՞թե կկենդանանան այս ոսկորները»։ Ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, դու գիտես»։
Ուսումնասիրեք ԵԶԵԿԻԵԼ 37:3
4
ԵԶԵԿԻԵԼ 37:1-2
Տիրոջ ձեռքն ինձ վրա եղավ, և նա ինձ դուրս հանեց Տիրոջ Հոգով ու ինձ վայր դրեց դաշտի մեջ, որ լիքն էր ոսկորներով։ Եվ ինձ պտտեցրեց նրանց վրա չորս կողմը, և ահավասիկ նրանք չափազանց շատ էին դաշտի երեսին և ահա շատ չոր էին։
Ուսումնասիրեք ԵԶԵԿԻԵԼ 37:1-2
5
ԵԶԵԿԻԵԼ 37:7-8
Եվ ես մարգարեացա, ինչպես հրամայվեց ինձ։ Եվ մինչ մարգարեանում էի, մի ձայն եղավ, և ահա մի դղրդյուն, և ոսկորները մոտեցան՝ ոսկորն իր ոսկորի մոտ։ Եվ տեսա. ահա նրանց վրա ջղեր և միս եկան, և մորթը պատեց նրանց, սակայն շունչ չկար նրանց մեջ։
Ուսումնասիրեք ԵԶԵԿԻԵԼ 37:7-8
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր