Ինչ քանակությամբ աղյուս որ երեկ և նախանցյալ օրն էին շինում, պարտադրե՛ք նրանց, որ նույնքան էլ շինեն այսուհետև. չպակասեցնեք այդ թվից, որովհետև նրանք ծույլ են, դրա համար են նրանք աղաղակում՝ ասելով. “Գնանք մեր Աստծուն զոհ մատուցենք”։ Թող գործով ավելի ծանրաբեռնվեն այս մարդիկ, որպեսզի դրանով զբաղվեն և դատարկ խոսքերի ուշադրություն չդարձնեն»։