1
ԵԼՔ 2:24-25
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Աստված լսեց նրանց հեծեծանքը։ Եվ Աստված հիշեց իր ուխտը, որ կապել էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ։ Աստված նայեց Իսրայելի որդիներին և Աստված իմացավ նրանց վիճակը։
Համեմատել
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:24-25
2
ԵԼՔ 2:23
Շատ օրեր հետո մեռավ Եգիպտոսի թագավորը։ Իսրայելի որդիները աշխատանքի պատճառով հառաչում և աղաղակում էին. աշխատանքի պատճառով բարձրացրած նրանց աղաղակը հասավ Աստծուն։
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:23
3
ԵԼՔ 2:10
Տղան մեծացավ, և կինը նրան բերեց փարավոնի աղջկա մոտ, և տղան որդեգիր եղավ նրան։ Նա էլ նրա անունը Մովսես դրեց և ասաց. «Ջրից եմ հանել նրան»։
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:10
4
ԵԼՔ 2:9
Փարավոնի աղջիկն ասաց նրան. «Տա՛ր այս տղային և կո՛ւրծք տուր ինձ համար. ես քո վարձը կտամ»։ Կինը վերցրեց տղային և կուրծք տվեց նրան։
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:9
5
ԵԼՔ 2:5
Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:5
6
ԵԼՔ 2:11-12
Երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր ազգակից եղբայրների մոտ և տեսավ նրանց ծանր աշխատանքները։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում է իր եբրայեցի եղբայրներից մեկին։ Նայեց այս ու այն կողմ և տեսնելով, որ մարդ չկա, սպանեց եգիպտացուն և նրան թաղեց ավազի մեջ։
Ուսումնասիրեք ԵԼՔ 2:11-12
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր