Մուրթքեն գրեց այս բաները և նամակներ ուղարկեց Ասուերոս թագավորի բոլոր գավառներում եղող մոտիկ ու հեռու հրեաներին, որ իրենց համար սահմանեն, որ ամեն տարի տոնեն ադար ամսի տասնչորսերորդ օրը և տասնհինգերորդ օրը։ Իբրև այնպիսի օրեր, երբ հրեաները հանգստացան իրենց թշնամիներից, և իբրև այնպիսի ամիս, երբ իրենց համար տրտմությունը ուրախության, իսկ սուգը տոնախմբության փոխվեց. որ դրանք տոնեն իբրև խնջույքի և ուրախության օրեր և միմյանց ուտելիքի ընտիր բաժիններ ուղարկեն, իսկ աղքատներին՝ ընծաներ։