Երբ քո Տեր Աստվածը քեզ տանի այն երկիրը, որ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց, որ տա քեզ, մեծ և գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, և ամեն տեսակ բարիքներով լեցուն տներ, որոնք դու չես լցրել, և փորված ջրհորներ, որոնք դու չես փորել, այգիներ և ձիթենիներ, որոնք դու չես տնկել, և երբ ուտես ու կշտանաս, զգո՛ւյշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը, որ քեզ հանեց Եգիպտոսից՝ ստրկության տնից։