1
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։
Համեմատել
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:2
2
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:1
Մարգարեների խմբի կանանցից մեկը, աղաղակելով Եղիսեին, ասաց. «Իմ մարդը՝ քո ծառան, մեռել է, և դու գիտես, որ քո ծառան երկյուղում էր Տիրոջից, բայց ահա պարտատերը եկել է, որ իմ երկու որդիներին ծառաներ դարձնի իր համար»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:1
3
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:3
Եղիսեն ասաց. «Գնա՛ դրսից՝ քո բոլոր դրացիներից, դատարկ ամաննե՛ր ուզիր և քիչ չհավաքես։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:3
4
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:4
Եվ տո՛ւնդ մտիր ու դուռը փակի՛ր քո ետևից և քո որդիների ետևից, յուղը լցրո՛ւ այդ բոլոր ամանների մեջ և վերցրո՛ւ լցվածները»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:4
5
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6
Եվ երբ ամանները լցվեցին, իր տղային ասաց. «Էլի՛ աման տուր ինձ»։ Եվ նրան ասաց. «Էլ աման չկա». և յուղը դադարեց։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:6
6
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:7
Եվ կինը եկավ ու պատմեց Աստծու մարդուն։ Նա էլ ասաց. «Գնա՛, յուղը ծախի՛ր և պարտքդ վճարի՛ր, իսկ մնացածով ապրե՛ք դու և քո տղաները»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:7
7
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:5
Կինը գնաց նրա մոտից և դուռը փակեց իր ետևից ու իր որդիների ետևից։ Նրանք ամաններ էին տալիս, և նա լցնում էր։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:5
8
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:34
Վեր կացավ, պառկեց երեխայի վրա ու իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ափերը՝ նրա ափերին և երբ կռացավ նրա վրա, երեխայի մարմինը տաքացավ։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:34
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր