1
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:45
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։
Համեմատել
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:45
2
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:47
Եվ այս ամբողջ բազմությունն իմանա, որ Տերը սրով ու նիզակով չէ, որ ազատում է, որովհետև այս պատերազմը Տիրոջն է, և նա ձեզ պիտի մատնի մեր ձեռքը»։
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:47
3
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:37
Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:37
4
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:46
Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:46
5
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:40
Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:40
6
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32
Դավիթը Սավուղին ասաց. «Թող ոչ մեկի սիրտը չնվաղի այդ մարդու պատճառով. քո ծառան կգնա և կմենամարտի այդ փղշտացու հետ»։
Ուսումնասիրեք Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:32
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր