1
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:37
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Պատասխա՛ն տուր ինձ, ո՜վ Տեր, պատասխա՛ն տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու՝ Տերդ ես Աստվածը և դու ես նրանց սրտերը ետ դարձնողը»։
Համեմատել
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:37
2
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:36
Երեկոյան զոհի ժամանակն էր, երբ Եղիա մարգարեն մոտեցավ և ասաց. «Ո՜վ Տեր՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Աստվա՛ծ, թող այսօր իմացվի, որ դու ես Աստվածը Իսրայելի մեջ, և ես քո ծառան եմ և ես քո խոսքով եմ արել այս բոլորը։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:36
3
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:21
Եվ Եղիան մոտեցավ ամբողջ ժողովրդին և ասաց. «Մինչև ե՞րբ դուք պիտի կաղաք երկու կողմի վրա. եթե Տերն է Աստվածը, գնացե՛ք նրա ետևից, և եթե Բահաղն է, նրա ետևի՛ց գնացեք». բայց ժողովուրդը նրան ոչ մի պատասխան չտվեց։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:21
4
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:38
Եվ Տիրոջ կրակն իջավ դեպի ցած, կլանեց ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափեց։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:38
5
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:39
Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա ու ասացին. «Տերն է Աստվածը, Տերն է Աստվածը»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:39
6
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:44
Եվ յոթերորդ անգամ ասաց. «Ահա մարդու ձեռքի չափ մի փոքր ամպ է բարձրանում ծովից»։ Եվ Եղիան ասաց. «Գնա ասա՛ Աքաաբին. “Լծի՛ր կառքդ և իջի՛ր, որ անձրևը չբռնի քեզ”»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:44
7
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:46
Տիրոջ ձեռքը Եղիայի վրա էր, և նա իր մեջքը պինդ կապեց ու վազեց Աքաաբի առջևից մինչև Հեզրայել։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:46
8
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:41
Եվ Եղիան ասաց Աքաաբին. «Ելի՛ր, գնա կե՛ր ու խմի՛ր, որովհետև սաստիկ անձրևի ձայն է լսվում»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:41
9
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:43
Եվ ասաց իր ծառային. «Ելի՛ր և գնա նայի՛ր դեպի ծովի կողմը». և նա ելավ գնաց ու նայեց և ասաց. «Ոչ մի բան չկա»։ Եվ Եղիան յոթ անգամ ասաց. «Դարձյա՛լ գնա, յոթ անգամ»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:43
10
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30
Այդ ժամանակ Եղիան ասաց ամբողջ ժողովրդին. «Եկե՛ք ինձ մոտ». և ամբողջ ժողովուրդը գնաց նրա մոտ, և նա նորոգեց Տիրոջ քանդված զոհասեղանը։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:30
11
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:24
Հետո դուք կանչե՛ք ձեր աստծու անունը, իսկ ես կանչեմ Տիրոջ անունը. և այն աստվածը, որ կրակով պատասխան կտա, նա է Աստվածը». և ամբողջ ժողովուրդը պատասխանեց. «Լավ խոսք է»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:24
12
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:31
Եվ Եղիան վերցրեց տասներկու քար՝ ըստ Հակոբի որդիների թվի, ինչպես Տերն էր ասել նրան, թե՝ «Իսրայել լինի քո անունը»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:31
13
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27
Երբ կեսօր էր դարձել, Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձր ձայնո՛վ կանչեք, քանզի նա աստված է, գուցե խոր մտածության մեջ է կամ զբաղված է և կամ ճանապարհորդում է, գուցե նա քնած է և պիտի զարթնի»։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27
14
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32
Նա այդ քարերից մի զոհասեղան շինեց Տիրոջ անունով և զոհասեղանի շուրջը փորեց մի փոս, որը երկու գրիվ սերմ կտաներ։
Ուսումնասիրեք Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:32
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր