Հակոբոս 1:4 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
Տվեք ձեր աշխատանքին իմաստ
4 օր
Մեզանից շատերը մեր չափահաս կյանքի մոտ 50 տոկոսը կանցկացնեն աշխատավայրում: Մենք ուզում ենք վստահ լինել, որ մեր աշխատանքը նշանակություն ունի, որ մեր աշխատանքը կարևոր է: Բայց սթրեսը, պահանջները և անախորժությունները կարող են պատճառ դառնալ, որ մենք ընկալենք աշխատանքը որպես դժվարին բան։ Ընթերցանության այս ծրագիրը կօգնի ձեզ ճանաչել այն ուժը, որը դուք ունեք՝ ընտրելու ձեր աշխատանքի համար դրական նշանակություն, որը հիմնված է հավատքի վրա:
Երազները մարված են
7 օր
Ի՞նչ ենք մենք անում, երբ մեր երազանքները անհասանելի են թվում կամ նույնիսկ փշրված: Ունենալով չարաշահումներ և կոտրված վիճակներ, ինչպես նաև ամուսնալուծության կոտրված սիրտ, ես նորից ու նորից առերեսվում եմ այս հարցին: Անկախ նրանից, թե դուք ապրում եք ողբերգության կամ կորստի ավերածություններ, թե երկար սպասման հիասթափություն, ձեր կյանքի համար Աստծո երազանքը դեռ կենդանի է: Ընկեր, ժամանակն է նորից երազելու:
Տեր Աստծո Որոշ Անունների Նշանակությունը
7 օր
Հրավիրում եմ քեզ առաջիկա յոթ օրերի ընթացքում միասին բացահայտել Աստծո որոշ անունների նշանակությունը։ Մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում՝ ԷԼ-ՇԱԴԱՅ, ՅԱՀՎԵ ՍԱԲԱՀՈՎԹ, ՅԱՀՎԵ ՌՈՀԻ,ԷՄՄԱՆՈՒԵԼ, ու մի շարք այլ անուններ։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս ընթերցանության ծրագրի միջոցով։
Ինչպե՞ս ազատվել սթրեսներից
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։