ԴԱՆԻԵԼ 3:17 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
Դասեր Դանիելի մարգարեությունից
7 Օրեր
Դանիելն ու իր ընկերները որոշեցին, որ իրենց չպղծեն թագավորի կերակուրով: Երբե՛ք դեմ չգնաս Տեր Աստծու Խոսքի սկզբունքներին և չպղծես քեզ այն հաճույքներով, որն աշխարհն է առաջարկում։ Դանիելը, որքան էլ զորավոր լիներ հավատքի մեջ, դժվարությունների ժամանակ կարիք ուներ Աստծուն սիրող մյուս մարդկանց հետ միաբանվելու և աղոթք ու աղաչանք բարձրացնելու Ամենակարող Աստծուն: Աստված ապաշխարող ու խոնարհ սիրտ է ակնկալում յուրաքանչյուր մարդուց։
Քաջություն
Մեկ շաբաթ
Իմացեք, թե ինչ է ասում Աստվածաշունչը համարձակության և վստահության մասին։ "Քաջություն" ընթերցանության ծրագիրը կոչ է անում հավատացյալներին հիշելու, թե ովքեր են իրենք Քրիստոսի մեջ և Աստծո արքայությունում։ Երբ մենք պատկանում ենք Աստծուն, մենք ազատ ենք անմիջականորեն մոտենալու Նրան։ Կարդացեք կրկին (կամ գուցե առաջին անգամ) այն հավաստիացումները, որ ձեր տեղն Աստծո ընտանիքում ապահովված է։