YouVersion Logo
Search Icon

ԾՆՆԴՈՑ 3

3
Մարդու անհնազանդությունը
1Օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Օձն ասաց կնոջը. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք»։ 2Կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից ուտում ենք, 3բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. “Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք”»։ 4Օձը կնոջն ասաց. «Բնավ չեք մեռնի. 5այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարն իմացող»։ 6Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար և հաճելի էր աչքերին, և որ ծառը ցանկալի էր նայելու համար. առավ նրա պտղից ու կերավ և տվեց նաև իր ամուսնուն, և նա կերավ։ 7Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և իմացան, որ մերկ են, և թզենու տերևներ կարեցին ու իրենց համար ծածկոցներ շինեցին։ 8Եվ Տեր Աստծու ձայնը լսեցին, որ ման էր գալիս պարտեզում օրվա զով ժամին։ Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծու երեսից պարտեզի ծառերի մեջ։ 9Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ 10Նա պատասխանեց. «Պարտեզում քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ 11Եվ Աստված ասաց. «Ո՞վ ասաց քեզ, թե դու մերկ ես. արդյոք կերա՞ր այն ծառից, որից պատվիրել էի քեզ, որ չուտես»։ 12Ադամն ասաց. «Կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ այդ ծառի պտղից, և ես կերա»։ 13Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»։ Կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»։
Աստծու դատաստանը
14Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների և դաշտային բոլոր կենդանիների մեջ. փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ 15Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև. նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։ 16Կնոջն ասաց. «Սաստիկ պիտի շատացնեմ քո հղության ցավերը, և ցավով զավակ ծնես, ցանկություն ունենաս դեպի քո ամուսինը, և նա իշխի քեզ վրա»։ 17Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ՝ ասելով. “Դրանից չուտե՛ս”, անիծյալ լինի երկիրը. քո պատճառով նեղությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին։ 18Նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դու դաշտի խոտն ուտես։ 19Երեսիդ քրտինքով ուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից առնվեցիր. որովհետև հող ես դու և դեպի հողը կդառնաս»։
20Ադամն իր կնոջ անունը Եվա#3.20 Եբր. կյանք։ դրեց, որովհետև նա եղավ բոլոր ապրող մարդկանց մայրը։ 21Եվ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց և հագցրեց նրանց։
Ադամն ու Եվան արտաքսվում են դրախտից
22Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից՝ բարին ու չարը իմացող. այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի և ուտի ու հավիտյան ապրի»։ 23Ուստի Տեր Աստված դուրս արեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որտեղից առնվել էր։ 24Եվ արտաքսեց Ադամին և Եդեմի պարտեզի դիմացը#3.24 Եբր. արևելյան կողմում։ դրեց Քերովբեներին և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը հսկելու համար։

Currently Selected:

ԾՆՆԴՈՑ 3: ՆՎԱԱ

Tõsta esile

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in