YouVersion Logo
Search Icon

ԶԱՔԱՐԻԱ 5

5
Թռչող մագաղաթի տեսիլքը
1Եվ աչքերս բարձրացրի և տեսա ահա մի թռչող մագաղաթ։ 2Եվ նա ինձ ասաց. «Դու ի՞նչ ես տեսնում»։ Եվ ես ասացի. «Ես մի թռչող մագաղաթ եմ տեսնում. երկարությունը՝ քսան կանգուն, իսկ լայնությունը՝ տասը կանգուն»։ 3Եվ նա ինձ ասաց. «Սա ամբողջ երկրի մակերևույթի վրա տարածվող անեծքն է, որովհետև ամեն գողություն անող այս կողմի գրածի համեմատ պիտի ջնջվի, իսկ սուտ երդվողը մյուս կողմի համեմատ պիտի ջնջվի»։ 4«Եվ ես եմ նրան դուրս հանել,- ասում է Զորքերի Տերը,- և նա պիտի մտնի գողացողի տունը և իմ անունով սուտ երդվողի տունը և նրա տանը պիտի օթևանի և նրան պիտի ոչնչացնի նրա փայտերով ու քարերով»։
Արդուի մեջ նստած կնոջ տեսիլքը
5Եվ դուրս եկավ ինձ հետ խոսող հրեշտակն ու ինձ ասաց. «Հիմա աչքերդ բարձրացրո՛ւ և նայի՛ր, թե ի՛նչ է այդ դուրս եկողը»։ 6Եվ ես ասացի. «Ի՞նչ է»։ Նա ասաց. «Այս դուրս եկողը արդու#5.6 Հին կշռաչափ։ է»։ Եվ ասաց. «Սա նրանց անօրենությունն#5.6 Այսինքն՝ նրա պատկերը, նկարագրությունը, նմանությունը։ է ամբողջ երկրում»։ 7Եվ ահա կապարից մի կափարիչ վեր բարձրացվեց, և ահա մի կին՝ նստած արդուի մեջ։ 8Եվ նա ասաց. «Սա չարությունն է», և նրան գցեց արդուի մեջ, իսկ կապարից ծանրությունն էլ դրեց նրա բերանին։ 9Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։ 10Եվ ես ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ո՞ւր են տանում այս արդուն»։ 11Եվ նա ասաց ինձ. «Որպեսզի նրա համար տուն շինեն Սենաարի երկրում. այնտեղ պիտի հաստատվի և դրվի իր պատվանդանի վրա»։

Currently Selected:

ԶԱՔԱՐԻԱ 5: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy