ԵՐԳ ԵՐԳՈՑ 6
6
1«Ո՞ւր է գնացել քո սիրեկանը, ո՛վ կանանց մեջ գեղեցկագույնդ, ո՞ւր է դարձել քո սիրեկանը, որ քեզ հետ նրան փնտրենք»։
2Իմ սիրեկանն իջել է իր պարտեզը՝ համեմունքների ածուների մոտ՝ թափառելու պարտեզներում և շուշաններ քաղելու։
3Ես իմ սիրեկանինն եմ, և իմն է իմ սիրեկանը, որ սնվում է շուշանների մեջ։
Հինգերորդ երգ
4Ո՛վ իմ սիրուհի, գեղեցիկ ես դու Թերսայի պես, դուրեկան ես Երուսաղեմի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
5Աչքերդ ինձանից դարձրո՛ւ, որովհետև նվաճում են ինձ. մազերդ Գաղաադից իջնող այծերի հոտի են նման։
6Ատամներդ լվացարանից դուրս եկող մաքիների հոտի են նման, որոնք բոլորն էլ երկվորյակ են ծնում, և մի ամուլ չկա նրանց մեջ։
7Այտերդ քողիդ տակ կիսած նռան նման են։
8Վաթսունն են թագուհիները, և ութսուն՝ հարճերը, և օրիորդներին թիվ չկա։
9Մեկ հատիկ է իմ աղավնին, իմ կատարյալը. նա իմ մոր միակն է, իրեն ծնողի ընտրյալը։ Աղջիկները տեսան նրան և երանի տվեցին նրան, թագուհիներն ու հարճերն էլ գովաբանեցին նրան։
10Այդ ո՞վ է, որ նայում է արշալույսի պես, գեղեցիկ է լուսնի նման, վճիտ՝ արեգակի պես, ահարկու՝ դրոշակիր զորքերի պես։
11Ես ընկուզենիների պարտեզն իջա, որպեսզի հովտի դալարները տեսնեմ, նայեմ, թե ծլարձակե՞լ է արդյոք որթատունկը, թե՞ ծաղկել են նռնենիները։
12Ես չգիտեի, իմ հոգին ինձ իմ ազնվական ազգի#6.12 Կամ Ամինադիբի։ կառքերում էր դրել։
13Դարձի՛ր, դարձի՛ր, ո՛վ Սուլամիթ, դարձի՛ր, դարձի՛ր, որպեսզի տեսնենք քեզ։ Ինչո՞ւ պիտի նայենք Սուլամիթին, ինչպես Մահանայիմի պարին։
Currently Selected:
ԵՐԳ ԵՐԳՈՑ 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018