YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 98:1-9

ՍԱՂՄՈՍՆԵՐ 98:1-9 ՆՎԱԱ

Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։ Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։ Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։ Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։ Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։ Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։ Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։ Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։