YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 98

98
Աստված՝ աշխարհի Տիրակալը
1Նոր ե՛րգ երգեցեք Տիրոջը, որովհետև նա հրաշքներ արեց. իր աջ ձեռքը և իր սուրբ բազուկը փրկություն տվեցին իրեն։
2Տերը ճանաչել տվեց իր փրկությունը և ազգերի աչքի առջև հայտնեց իր արդարությունը։
3Նա հիշեց իր ողորմությունը և իր ճշմարտությունը Իսրայելի տան համար. երկրի բոլոր ծայրերը տեսան մեր Աստծու փրկությունը։
4Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։
5Սաղմո՛ս ասացեք Տիրոջը քնարով, քնարով և սաղմոսների ձայնով։
6Փողերով և շեփորի ձայնով ցնծացե՛ք Տեր թագավորի առջև։
7Թող գոռան ծովը և նրա լիությունը, աշխարհը և նրա մեջ բնակվողները։
8Գետերը թող ծափ տան, սարերը ցնծան միասին
9Տիրոջ առջև, որը գալիս է դատելու երկիրը. նա պիտի աշխարհը դատի արդարությամբ և ժողովուրդներին՝ ուղղամտությամբ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in