ՍԱՂՄՈՍՆԵՐ 6
6
Նեղության ժամանակ օգնության աղոթք
Երգողների գլխավորին։ Նիկինոթով. թավ ձայնով։ Դավթի սաղմոս։
1Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։
2Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։
3Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ...
4Դարձի՛ր, Տե՛ր, ազատի՛ր իմ անձը. փրկի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։
5Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։
6Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։
7Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։
8Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։
9Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։
10Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018