YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 4

4
Երեկոյան աղոթք օգնության համար
Երգողների գլխավորին։ Նիկինոթով#Լարային երաժշտական գործիք։։ Դավթի սաղմոս։
1Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը։
2Ո՛վ մարդկանց որդիներ, մինչև ե՞րբ պիտի իմ փառքն ամոթ դարձնեք, մինչև ե՞րբ ունայն բան պիտի սիրեք և ստություն խնդրեք։ (Սելա)։
3Բայց իմացե՛ք, որ Տերն ընտրել է իր հավատարիմ ծառային. Տերը լսում է, երբ որ կանչում եմ նրան։
4Երբ բարկանաք, մի՛ մեղանչեք. խոսե՛ք ձեր սրտերի հետ ձեր անկողիններում և լո՛ւռ մնացեք։ (Սելա)։
5Արդարության զոհե՛ր ընծայեք և Տիրո՛ջն ապավինեք։
6Շատերն ասում են. «Բարին ո՞վ ցույց կտա մեզ». բարձրացրո՛ւ մեզ վրա քո երեսի լույսը, Տե՛ր։
7Դու ուրախություն տվեցիր իմ սրտին՝ նրանց ցորենի և գինու առատանալու ժամանակից ավելի։
8Ես խաղաղությամբ պիտի պառկեմ ու քնեմ, որովհետև դու ես միայն, ո՜վ Տեր, ապահովությամբ բնակեցնում ինձ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy