ՍԱՂՄՈՍՆԵՐ 124
124
Աստված՝ ժողովրդի Պահապանը
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։ Դավթի (սաղմոս)։
1Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-
2Եթե Տերը մեզ հետ չլիներ, երբ մարդիկ մեզ վրա հարձակվեցին,
3Ողջ-ողջ կուլ կտային մեզ, երբ նրանց բարկությունը բորբոքված էր մեզ վրա,
4Եվ ջրերը կթաղեին մեզ, հեղեղը կանցներ մեր անձերի վրայով,
5Գոռոզ ջրերը կանցնեին մեր անձերի վրայով։
6Օրհնյա՜լ լինի Տերը, որ մեզ որս չդարձրեց նրանց ատամների համար։
7Մեր անձերը ճնճղուկի պես խույս տվեցին որսորդների որոգայթից. որոգայթը փշրվեց, և մենք ազատվեցինք։
8Մեր օգնությունը Տիրոջ անվամբ է. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 124: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018