YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 123

123
Աղոթք ողորմածության համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Դեպի քեզ եմ բարձրացնում իմ աչքերը, ո՛վ երկնքում բնակվող։
2Ահա ինչպես ծառաների աչքերը նայում են իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերը իր տիկնոջ ձեռքին, այնպես էլ մեր աչքերը՝ մեր Տեր Աստծուն պիտի նայեն, մինչև որ մեզ ողորմի։
3Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, ողորմի՛ր մեզ, որովհետև անարգանքով շատ լցվեցինք։
4Մեր անձը շատ է լցված գոռոզների նախատինքով և ամբարտավանների անարգանքով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy