ՍԱՂՄՈՍՆԵՐ 120
120
Աղոթք օգնության համար
Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։
2Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
3Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։
4Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։
5Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ և բնակվում եմ Կեդարի վրաններում։
6Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։
7Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 120: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018