YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 108

108
Աղոթք օգնության համար
Երգ. Դավթի սաղմոս։
1Իմ սիրտը պատրաստ է, ո՜վ Աստված, ես պիտի երգեմ և սաղմոս ասեմ նաև իմ փառքով։
2Զարթնի՛ր, սաղմոսարա՛ն և քնա՛ր, և ես պիտի զարթնեմ վաղ առավոտյան,
3Պիտի գոհանամ քեզնից, Տե՛ր, ժողովուրդների մեջ և ազգերի մեջ սաղմոս պիտի ասեմ.
4Որովհետև քո ողորմությունը երկնքից էլ մեծ է, և քո ճշմարտությունը մինչև ամպերն է հասնում։
5Բարձրացի՛ր, ո՜վ Աստված, երկնքի վրա, և քո փառքը թող լինի ողջ երկրի վրա։
6Որ քո սիրելիներն ազատվեն, թող քո աջը փրկի, և պատասխա՛ն տուր ինձ։
7Աստված խոսեց իր սրբարանում. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։
8Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն. Եփրեմն իմ գլխի զորությունն է, Հուդան՝ իմ գավազանը,
9Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, պիտի ցնծամ փղշտացիների երկրի վրա»։
10Ինձ ո՞վ պիտի տանի ամուր քաղաքը, ինձ ո՞վ պիտի առաջնորդի մինչև Եդովմ.
11Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։
12Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, որովհետև փուչ է մարդու փրկությունը։
13Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy