YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 9

9
Իմաստություն և հիմարություն
1Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց#9.1 Բռց. տաշեց։ նրա յոթ սյուները,
2Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։
3Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու.
4«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է.
5«Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։
6Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։
7Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։
8Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։
9 Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։
10Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։
11Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։
12Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։
13Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։
14Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա
15Եվ աղաղակում է ճանապարհին անցուդարձ անողներին, որոնք ուղիղ գնում են իրենց ճամփաներով.
16«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է.
17«Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։
18Բայց նա#9.18 Այսինքն՝ պակասամիտը։ չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in