ԱՌԱԿՆԵՐ 28
28
1Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են։
2Երկրի ապստամբության պատճառով նրա իշխանավորները շատ կլինեն, բայց ըմբռնող գիտուն մարդու միջոցով կայունությունը երկար կդիմանա։
3Աղքատ մարդը, որը նեղում է չքավորներին, ուտելիքի չգոյություն պատճառող հորդառատ անձրևի պես է։
4Օրենքը լքողները գովում են անիրավներին, բայց օրենք պահողները նրանց դեմ մաքառում են։
5Չար մարդիկ իրավունքը չեն ըմբռնում, բայց Տիրոջը փնտրողները հասկանում են ամեն ինչ։
6Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։
7Օրենքը պահողն ըմբռնող որդի է, բայց որկրամոլների հետ բարեկամացողը կամաչեցնի իր հորը։
8Իր ունեցվածքը տոկոսներով և վաշխով շատացնողն այն հավաքում է ուրիշի համար, ով ողորմած է աղքատների հանդեպ։
9Ով որ իր ականջը հեռացնում է#28.9 Բռց. դարձնում է։ օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։
10Ուղղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։
11Հարուստ մարդն իր աչքին իմաստուն է, բայց ըմբռնող աղքատը քննում#28.11 Այսինքն՝ դիմակազերծում։ է նրան։
12Երբ արդարներն են ցնծում, փառքը մեծ է լինում, բայց երբ բարձրանում են անիրավները, մարդ թաքնվում է։
13Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց խոստովանողն ու դրանք լքողը գթություն կգտնի։
14Երանելի է այն մարդը, որ միշտ Տիրոջ երկյուղն ունի, բայց իր սիրտը խստացնողը չարիքի մեջ կընկնի։
15Աղքատ ժողովրդի վրա իշխող անիրավը մռնչացող առյուծի և գրոհող արջի նման է։
16Անխոհեմ իշխանի պատճառած հարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնի իր օրերը։
17Արյունապարտ մարդը մինչև գերեզման#28.17 Բռց. փոս։ կփախչի. թող ոչ ոք նրան չօգնի#28.17 Բռց. չբռնի։։
18Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի, բայց ծուռ ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։
19Ով որ մշակի իր հողը, հացով կկշտանա, իսկ դատարկապորտ մարդկանց հետևողը կկշտանա աղքատությամբ։
20Հավատարիմ մարդը շատ օրհնություններ կստանա, բայց հարստանալու փութացողն անպատիժ չի մնա։
21Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։
22Հարստանալու է շտապում չարաչք մարդը, բայց չգիտի, որ իր վրա աղքատություն պիտի գա։
23Մարդուն հանդիմանողը հետո ավելի շնորհք կգտնի, քան թե լեզվով շողոքորթողը։
24Ով որ կողոպտի իր հորն ու մորը՝ ասելով. «Մեղք չէ», նա կործանարար մարդու ընկերն է։
25Գոռոզ հոգի ունեցողը կռիվ է հրահրում, իսկ Տիրոջն ապավինողը կլիանա։
26Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։
27Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։
28Անիրավների բարձրանալու ժամանակ մարդ թաքնվում է, իսկ երբ նրանք կործանվեն, արդարները կշատանան։
Currently Selected:
ԱՌԱԿՆԵՐ 28: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018