ԹՎԵՐ 26
26
Երկրորդ մարդահամարը
1Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով. 2«Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։ 3Մովսեսն ու Եղիազար քահանան խոսեցին նրանց հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ՝ ասելով. 4«Հաշվառե՛ք քսան տարեկանից բարձր եղողներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից»։ 5Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը, 6Փաղղուսից՝ Փաղղուսյանների տոհմը, Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Քարմիից՝ Քարմիյանների տոհմը։ 7Ռուբենյան տոհմերը սրանք են, և սրանցից հաշվառվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի են։ 8Փաղղուսի որդին էր Եղիաբը։ 9Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովրդի մեջ երևելի մարդիկ էին. սրանք դեմ էին Մովսեսին և Ահարոնին և միացան Կորխի խմբին, որ Տիրոջ դեմ էր ըմբոստացել։ 10Երկիրը բացելով իր երախը՝ կուլ տվեց նրանց և Կորխին, և մեռան նրանք, երբ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգի։ Սրանք օրինակ եղան ժողովրդին։ 11Սակայն Կորխի որդիները չմեռան։
12Շմավոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Նամուելից՝ Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը, 13Զարայից՝ Զարայանների տոհմը, Սավուղից՝ Սավուղյանների տոհմը։ 14Սրանք են Շմավոնյան տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի։
15Գադի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սափոնից՝ Սափոնյանների տոհմը, Անգիից՝ Անգյանների տոհմը, Սունիից՝ Սունյանների տոհմը, 16Ազենիից՝ Ազենյանների տոհմը, Էրիից՝ Էրյանների տոհմը, 17Արոդիից՝ Արոդյանների տոհմը, Արելիից՝ Արելյանների տոհմը։ 18Սրանք են Գադի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին։
19Հուդայի որդիներն էին Էրը և Օնանը, բայց Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում։ 20Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։ 21Սրանք էին Փարեսի որդիները. Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Համուլից՝ Համուլյանների տոհմը։ 22Սրանք են Հուդայի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին։
23Իսաքարի որդիներն ըստ իրենց տոհմերի. Թովղայից՝ Թովղայանների տոհմը, Փուայից՝ Փուայանների տոհմը, 24Հասուբից՝ Հասուբյանների տոհմը, Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը։ 25Սրանք են Իսաքարի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին։
26Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։ 27Սրանք են Զաբուղոնի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին։ 28Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։ 29Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։ 30Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը, 31Քեղեգից՝ Քեղեգյանների տոհմը, Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը, 32Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը, Ոփերից՝ Ոփերյանների տոհմը։ 33Ոփերի որդի Սալպաադը որդի չունեցավ, այլ աղջիկներ։ Սալպաադի աղջիկների անուններն են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։ 34Սրանք են Մանասեի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին։
35Սրանք են Եփրեմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սուտաղայից՝ Սուտաղայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը, Թաանից՝ Թաանյանների տոհմը։ 36Սուտաղայի որդիները սրանք են. Էրանից սերվեց Էրանյանների տոհմը։ 37Սրանք են Եփրեմի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք են Հովսեփի որդիներն իրենց տոհմերով։
38Բենիամինի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Բաղայից՝ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝ Աքիրամյանների տոհմը, 39Սուփամից՝ Սուփամյանների տոհմը, Ոփիմից՝ Ոփիմյանների տոհմը։ 40Բաղայի որդիներն էին Արդը և Նեեմանը։ Արդից՝ Արդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմյանների տոհմը։ 41Սրանք են Բենիամինի որդիներն իրենց տոհմերով։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին։
42Դանի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Սուհամից՝ Սուհամյանների տոհմը։ Սրանք Դանի տոհմերն են ըստ իրենց սերունդների։ 43Սուհամյանների բոլոր տոհմերից հաշվառվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին։
44Ասերի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հեմնայից՝ Հեմնայանների տոհմը, Հեսուից՝ Հեսույանների տոհմը, Բարիայից՝ Բարիայանների տոհմը։ 45Բարիայի որդիներից՝ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը, Մեղքիելից՝ Մեղքիելյանների տոհմը։ 46Ասերի աղջկա անունը Սարա էր։ 47Սրանք են Ասերի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին։
48Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հասիելից՝ Հասիելյանների տոհմը, Գունիից՝ Գունյանների տոհմը, 49Հասերից՝ Հասերյանների տոհմը, Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը։ 50Սրանք են Նեփթաղիմի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին։
51Այս է Իսրայելի որդիների ընդհանուր թիվը՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի։
52Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 53«Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։ 54Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։ 55Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։ 56Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։
57Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։ 58Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։ 59Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ 60Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ 61Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։ 62Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։
63Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։ 64Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում. 65որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։
Currently Selected:
ԹՎԵՐ 26: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018