ԹՎԵՐ 2
2
Ցեղերին տրված կարգադրությունը բանակատեղիում
1Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով. 2«Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը։
3Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։ 4Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, յոթանասունչորս հազար վեց հարյուր է։ 5Նրա մոտ բանակողը Իսաքարի ցեղը լինի. Իսաքարի որդիների իշխան լինի Սոգարի որդի Նաթանայելը։ 6Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունչորս հազար չորս հարյուր է։ 7Ապա՝ Զաբուղոնի ցեղը. Զաբուղոնի որդիների իշխան լինի Քեղոբի որդի Եղիաբը։ 8Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունյոթ հազար չորս հարյուր է։ 9Հուդայի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր են։ Առաջինը սրանք գնան։
10Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։ 11Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունվեց հազար հինգ հարյուր է։ 12Նրա մոտ բանակատեղի պիտի հաստատի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխան լինի Սուրիսադայի որդի Սաղամիելը։ 13Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունինը հազար երեք հարյուր է։ 14Ապա՝ Գադի ցեղը։ Գադի որդիների իշխան լինի Դագուելի որդի Եղիասափը։ 15Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն է։ 16Ռուբենի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն են։ Երկրորդը սրանք թող գնան։
17Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։
18Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։ 19Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։ 20Նրա մոտ՝ Մանասեի ցեղը. Մանասեի որդիների իշխան լինի Փադասուրի որդի Գամաղիելը։ 21Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսուներկու հազար երկու հարյուր է։ 22Ապա՝ Բենիամինի ցեղը. Բենիամինի որդիների իշխան լինի Գեդեոնիի որդի Աբիդանը։ 23Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսունհինգ հազար չորս հարյուր է։ 24Եփրեմի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութ հազար հարյուր են։ Երրորդը սրանք գնան։
25Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։ 26Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։ 27Նրա մոտ բանակողը Ասերի ցեղը լինի։ Ասերի որդիների իշխան լինի Եքրանի որդի Փագիելը։ 28Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունմեկ հազար հինգ հարյուր է։ 29Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։ 30Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսուներեք հազար չորս հարյուր է։ 31Դանի բանակի բոլոր հաշվառվածները հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր են։ Սրանք իրենց դրոշակներով թող գնան բոլորից հետո»։
32Սրանք են Իսրայելի որդիներից հաշվառվածներն ըստ իրենց հայրերի տների։ Բանակների մեջ բոլոր հաշվառվածներն իրենց զորագնդերով վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։ 33Բայց ղևտացիները չհաշվառվեցին Իսրայելի որդիների հետ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ 34Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։
Currently Selected:
ԹՎԵՐ 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018