YouVersion Logo
Search Icon

ՆԵԵՄԻԱ 12

12
Քահանաների և ղևտացիների ցուցակը
1Սրանք են այն քահանաները և ղևտացիները, որ Սաղաթիելի որդի Զորաբաբելի և Հեսուի հետ դուրս եկան՝ 2Սարայիան, Երեմիան, Եզրասը, 3Ամարիան, Մալուքը, Քետտուսը. Սեքենիան, Հռեումը, 4Մերամոթը, Ադդովը, Կանաթոնը, Աբիան, 5Միամինը, Մովադիան, Բեղգան, Սեմայիան, 6Հովարիբը, Հեդայիան, Սալլուն, 7Ամոկը, Քեղկիան, Հեդայիան. սրանք էին քահանաների գլխավորներն իրենց եղբայրներով՝ Հեսուի օրերին։
8Եվ ղևտացիները՝ Հեսուն, Բանուին, Կադմիելը, Սարաբիան, Հուդան, Մաթանիան. սա իր եղբայրներով օրհնությունների գլխավորն էր։ 9Եվ նրանց եղբայրները՝ Բակբոկիան և Ուննին, իրենց կարգով նրանց առջևում էին։
Հեսու քահանայապետի սերունդը
10Եվ Հեսուն ծնեց Հովակիմին, Հովակիմը ծնեց Եղիասիբին, 11Եղիասիբը ծնեց Հովիադային. Հովիադան ծնեց Հովնաթանին, Հովնաթանը ծնեց Հադդուային։
Քահանայական դասի գլխավորները
12Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան, 13Երեմիայից՝ Անանիան, Եզրասից՝ Մեսուղամը, 14Ամարիայից՝ Հոհանանը, Մալուքից՝ Հովնաթանը, 15Սաբանիայից՝ Հովսեփը, Հարիմից՝ Եդնան, Մարիոթից՝ Քեղկան, 16Ադդովից՝ Զաքարիան, Կանաթոնից՝ Մեսուղամը, 17Աբիայից՝ Զիքրին, Մինիամինից՝ Մովադիայից՝ Փաղտին, 18Բեղգայից՝ Սամուան, 19Սեմայիայից՝ Հովնաթանը, Հովարիբից՝ Մաթանան, 20Հեդայիայից՝ Ոզին, Սալլայից՝ Կալլան, 21Ամոկից՝ Եբերը, Քեղկիայից՝ Ասաբիան, Հեդայիայից՝ Նաթանայելը։
Քահանայական և ղևտական ընտանիքների արձանագրությունները
22Ղևտացիները՝ տոհմապետները, գրվեցին Եղիասիբի, Հովիադայի, Հոհանանի և Հադդուայի օրերին, իսկ քահանաները՝ պարսից Դարեհ թագավորի օրոք։ 23Ղևտացի տոհմապետները ժամանակագրության գրքում գրվեցին մինչև Եղիասիբի որդի Հոհանանի օրերը։
Տաճարի ծառայության սահմանումը
24Ղևտացիների իշխանները Ասաբիան, Սարաբիան և Կադմիելի որդի Հեսուն էին, և նրանց եղբայրները նրանց առջևում էին, որ օրհնեն և գովեն Աստծու մարդ Դավթի հրամանի համաձայն՝ ըստ դասերի դեմ դիմաց։ 25Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։ 26Նրանք Հովսեդեկի որդի Հեսուի որդի Հովակիմի օրերում և Նեեմիա կուսակալի և Եզրաս քահանա դպիրի օրերում էին։
Երուսաղեմի պարսպի նավակատիքը
27Եվ Երուսաղեմի պարսպի նավակատիքին իրենց բոլոր տեղերից որոնեցին ղևտացիներին, որ նրանց բերեն Երուսաղեմ՝ գոհություններով, երգով, ծնծղաներով, տավիղներով ու քնարներով նավակատիք և ուրախություն անելու համար։ 28Եվ հավաքվեցին երգիչների որդիները Երուսաղեմի շրջակա կողմերից և նետոփաթացիների գյուղերից, 29Բեթգաղգաղայից, Գաբայի և Ազամոթի դաշտերից, որովհետև երգիչներն իրենց համար գյուղեր էին շինել Երուսաղեմի շրջակայքում։ 30Քահանաներն ու ղևտացիները սրբվեցին և սրբեցին ժողովրդին և դռներն ու պարիսպը։
31Եվ ես Հուդայի իշխաններին պարսպի վրա հանեցի և երկու մեծ դաս գոհություն երգողների կարգեցի. մեկը պարսպի վրա՝ աջ կողմում, Աղբի դռան մոտ։ 32Նրանց հետևից գնում էին Ովսեիան և Հուդայի իշխանների կեսը, 33Ազարիան, Եզրասը, Մեսուղամը, 34Հուդան, Բենիամինը, Սեմայիան և Երեմիան։ 35Իսկ փողերով՝ քահանաների որդիներից Զաքարիան՝ որդի Հովնաթանի՝ որդի Սեմայիայի՝ որդի Մաթանիայի՝ որդի Միքայիայի՝ որդի Զաքուրի՝ որդի Ասափի։ 36Եվ նրա եղբայրները՝ Սեմայիան, Ազարիելը, Միլալան, Գիլալան, Մաան, Նաթանայելը, Հուդան և Անանին՝ Աստծու մարդ Դավթի նվագարաններով, և նրանց առջևում՝ Եզրաս դպիրը։ 37Եվ Աղբյուրի դռնով և նրանց դիմացը վեր ելան Դավթի քաղաքի աստիճանների վրա պարսպի աստիճանով վեր՝ դեպի Դավթի տունը մինչև Ջրի դուռը, դեպի արևելք։ 38Մյուս երգողների դասը գնում էր դեմ ու դեմ, իսկ ես՝ նրա հետևից, և ժողովրդի կեսը՝ պարսպի վրա՝ Փուռերի աշտարակից վեր մինչև Լայն պարիսպը։ 39Եվ Եփրեմի դռան վրայից՝ Հին դռան մոտով, և Ձկների դռան մոտով և Անանայելի աշտարակի ու Մեայի աշտարակի մոտով՝ մինչև Ոչխարների դուռը, և կանգնեցին Բանտի դռան մոտ։ 40Հետո երգողների երկու դասերը կանգնեցին Աստծու տան մեջ, ես էլ և զորականների կեսը՝ ինձ հետ։ 41Եվ քահանաները՝ Եղիակիմը, Մաասիան, Մենիամինը, Միքիան, Եղիովենային, Զաքարիան, Անանիան՝ փողերով։ 42Եվ Մաասիան, Սեմայիան, Եղիազարը, Ոզին, Հոհանանը, Մեղքիան, Եղամը և Եզերը և երգիչները բարձրաձայն երգեցին, և վերակացուն Հեզերիան էր։ 43Եվ այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին և ուրախացան, որովհետև Աստված ուրախացրեց նրանց մեծ ուրախությամբ, նաև կանայք ու երեխաներն էին ուրախանում, և Երուսաղեմի ուրախությունը հեռվից էր լսվում։
Պաշտամունքի պատրաստություն տաճարում
44Եվ այն օրը ընծաների, առաջին բերքի և տասանորդների համար մարդիկ կարգվեցին շտեմարանների սենյակների վրա, որ նրանց մեջ ժողովեն քաղաքների ագարակներից քահանաների և ղևտացիների օրինական բաժինները, որովհետև Հուդան ուրախանում էր կանգնած քահանաների և ղևտացիների վրա։ 45Եվ պահում էին իրենց Աստծու պահապանությունը և մաքուր պահապանությունը. նույնպես և երգիչներն ու դռնապանները՝ Դավթի և իր որդի Սողոմոնի հրամանի համաձայն։ 46Որովհետև վաղուց Դավթի և Ասափի օրերին երգիչների գլխավոր կար, և Աստծուն օրհնելու և գովաբանելու երգեր։ 47Եվ ամբողջ Իսրայելը Զորաբաբելի օրերին և Նեեմիայի օրերին տալիս էր երգիչների և դռնապանների ամեն օրվա բաժինները. սուրբ բաները տալիս էին ղևտացիներին, իսկ ղևտացիներն էլ սուրբ բաները տալիս էին Ահարոնի որդիներին։

Currently Selected:

ՆԵԵՄԻԱ 12: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in